Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Մոսկվայի քաղաքական մոտեցումների ճկունությունը նպաստում է վերջին ամիսներին Մոսկվայի և Բաքվի միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը, նշվում է Stratfor ամերիկյան կենտրոնի վերլուծաբանների զեկույցում:
«Մասնավորապես, Ադրբեջանն ավելացրել է Ռուսաստանից զենքի գնումները, իսկ նոյեմբերին երկու երկրները պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման շուրջ: Այդպիսով, տարածաշրջանում շարունակվող քաղաքական անկայունությունը հարևան շատ երկրներում ազդեցության ընդլայնման հնարավորություններ է տալիս Ռուսաստանին՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է անվտանգության ոլորտին»,- նշվում է հոդվածում:
Stratfor-ը նշում է, որ Մոսկվան աշխատում է մերձավոր արտերկրի, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքները հաղթահարելու նպատակով: «Այդ նպատակով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ապրիլի 10-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևի, անվտանգության ոլորտի համար պատասխանատու այլ անձանց հետո»,- նշվում են հոդվածի հեղինակները:
Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանն ավանդաբար չեզոք դիրքորոշում է պահպանում, երբ խոսքը վերաբերում է անվտանգության հարցերին, այդ թվում՝Ռուսաստանի հետ հարաբերություններում, և տարիներ շարունակ սերտ ռազմական համագործակցություն է պահպանել Թուրքիայի հետ: