Սոլովյովը՝ Ալիևին. Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորումն անհնարին է
Արմինֆո.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղն ԱՀ տարածք է, դա ուղղակի ծիծաղելի է»,- Ադրբեջան իր այցի արդյունքների համաձայն «Վեստի» ծրագրի եթերում հայտարարել է հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
Նա նշել է, որ Ալիևի հետ հանդիպմանը, մասնավորապես, խոսվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի 5 շրջանները վերադարձնելու հնարավորության, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասին: Այս համատեքստում հաղորդավարը հայտարարել է հակամարտության ռազմական լուծման անհնարինության մասին՝ հատկապես Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք, ինչին Ալիևն արձագանքել է. «Բաքվի համար ցանկացած հակամարտություն կարող է լուծվել ռազմական ճանապարհով: Մենք ունենք ոչ միայն ռուսական զենք, ա րդեն գնել ենք 6 միլիարդ դոլարի իսրայելական զենք»: