Արմինֆո.Ապրիլի 9-ինժամը Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում, Ցինանդալիում, կկայանա Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցասրահում կներկայացվեն անձնական հավաքածուներից աշխատանքներ, որոնք գեղանկարչուհին ստեղծել է տարբեր ժամանակահատվածներում: Ցուցահանդեսը նվիրվածէ Գայանե Խաչատրյանի հոբելյանին: Ապրիլի 9-ին նկարչուհին կդառնար 75 տարեկան:
Գայանե Խաչատուրյանը ծնվել է Թբիլիսիում: Սովորելով դպրոցում, Գայանեն զուգահեռ ուսումնասիրել է վարպետության տեխնիկա Մոսե Թոյձեի գեղարվեստական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո, Գայանեն անցել է նախապատրաստական դասընթացներ Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիայում, սակայն հրաժարվել է ընդունվել բարձրագույն կրթական հաստատություն և շարունակել է ստեղծագործական զարգացումը ինքնուրույն ճանապարհով։
Պոստմոդերնիզմի դարաշրջանում Գայանե Խաչատրյանը ստեղծել է հիշվող, արտահայտիչ նկարներ և կարողացել է արժանի տեղ զբաղեցնել անցյալդարի երկրորդ կեսի նկարիչների շրջանում: Նրա ստեղծագործությունները վրացական և հայկական մշակույթի անբաժանելի մասնեն:
Գայանե Խաչատրյանը եղել է բազմաթիվ գրողների, ռեժիսորների և արվեստագետների մուսան: Կյանքում թաքնված ներքին արտիզտիզմը ամբողջությամբ արտացոլվել է նկարչուհու արվեստի մեջ։ Թբիլիսյան նկարչուհուն հաճախ են նվիրված եղել էսսեներ և հրապարակումներ, ինչպես նաև վավերագրական ֆիլմեր։
Գայանե Խաչատրյանի աշխատանքները Ցինանդալիի ցուցասրահում ներկայացվելու են առաջին անգամ: Արվեստի սիրահարները կկարողանան այցելել ցուցահանդեսը մինչև մայիսի վերջ: