Արմինֆո. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմն ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում:
Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել`ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը, դերասաններ Շոհրե Աղդաշլուն և Ջեյմս Կրոմվելը, գրում է Variety-ն:
Նշենք, որ ֆիլմը Հայաստանի և Ռուսաստանի մեծ էկրաններին կհայտնվի ապրիլի 27-ից: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են դեռ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի օրոք, նրա ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Իսկ ավելի վաղ, ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը նկարահանել էր մեծ ճանաչում գտած և նույնանման` «Ռուանդա Հյուրանոց» ֆիլմը, որը պատմում է թութսիների ցեղասպանության մասին և արժանացել էր Օսկարի: