Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Առինջի թիվ 29/29 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասել է, որ ինքը պարտք է ժողովրդին: «Ես ոչ պաշտոնի, ոչ փողի, ոչ հարգանքի կարիք չունեմ: Այսօր, տեսնելով ժողովրդի վիճակը, նրա ակնկալիքները, ես կարող եմ մտածել միայն այդ մասին», - ասել է նա:
Նա նաև անդրադարձել է հաղթանակի դեպքում խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումներին և ընգծել, որ երբեք չի ստում: Ծառուկյանն ասել է, թե մեծ հարգանք է վայելում իր շրջապատում, և բոլորը ցանկանում են իր համար օգտակար լինել: «Ես պատասխանատվություն եմ ստանձնում միայն այն ժամանակ, երբ ի զորու եմ այն արդարացնել», - եզրափակել է Ծառուկյանը: