Arminfo.info



 Ուրբաթ, 31 Մարտի 2017 17:02
Դավիթ Ստեփանյան

Հրաչյա Արզումանյան. XXI դարում ռազմական գործողությունները սկսվելուն պես  արցախահայություն  կդառնա  ողջ Հայությունը

Հրաչյա Արզումանյան. XXI դարում ռազմական գործողությունները սկսվելուն պես  արցախահայություն  կդառնա  ողջ Հայությունը

«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու  Հրաչյա Արզումանյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում անդրադառնում է XXI դարում տարածաշրջանի գորշ գոտում գտնվելու պայմաններում Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, նշում է այն վտանգները, որոնք պարունակվում են Հայաստանում քննարկվող կարգավորման  փոխզիջումային տարբերակներում և խոսում  նման ծրագրերին հայության հակադարձման հնարավորությունների մասին:

 

Հայաստանյան քաղաքական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի ապագա կարգավորումը բավականին վաղուց ամփոփվում է հետևյալ բանաձևով՝ «վերջիվերջո, խնդիրը լուծելու է արցախահայությունը» Որքանո՞վ է կենսունակ այդ բանաձևը 21-րդ դարի իրողության մեջ և արդյո՞ք այն  չի պարունակում կեղծավորության զգալի բաժին:

 

Արցախի ապագան որոշելու է արցախահայությունը: Սակայն պետք է նշել այդ հասկացության էվոլյուցիան: Հարցը  կայանում է նրանում, թե 21-րդ դարում ինչ է նշանակում  «արցախահայություն» հասկացությունը: Առաջին Արցախյան պատերազմից  հետո  25 տարվա ընթացքում Հայաստանից և Սփյուռքից  ամեն տարի մոտ քսան հազար երիտասարդ տղաներ գալիս էին  Արցախ զինվորական ծառայություն անցնելու: Այլ կերպ ասած՝ նշված տարիների ընթացքում  Արցախում  ծառայել է  առնվազն չորս հարյուր հազար հայ, ովքեր  ծնվել և մեծացել են Արցախից դուրս:  Իսկ եթե ավելացնենք  նաև նրանց ընտանիքներին, մերձավոր բարեկամներին և այլոց, կստացվի, որ Հայաստանի Հանրապետության առնվազն կեսը այս կամ այն կերպ առնչվել է Արցախին և արցախյան խնդրին: Նրանց որդիները, եղբայրները, զարմիկները և թոռները պաշտպանել են Արցախը, իսկ ոմանք  արյուն են թափել և զոհվել ծառայողական պարտականությունները կատարելիս: Նրանք բոլորն  անհանգստանում էին ծառայության մեջ գտնվող հարազատների համար՝  Արցախի մասին մտածելով՝դառնում Արցախի մի մասնիկ:

Ժամանակն անցնում է, տագնապն ու ցավը սփոփվում են, և մնում է հպարտությունը, որ նրանք բոլորն իրենց ներդրումն ունեն Արցախում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում: Այդ պատճառով 21-րդ դարում «արցախահայություն» հասկացության տակ  մենք պարտավոր ենք ճանաչել  ոչ միայն Արցախում ծնված հայերին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են Արցախն այդ տարիների ընթացքում: Նրանցից ոմանք արդեն հասուն մարդիկ են և, իհարկե, անձնական պատասխանատվություն են զգում Արցախի համար և իրավունք ունեն բացատրություններ ու պարզաբանումներ պահանջել Արցախի ճակատագրի վերաբերյալ:

 

Այդ պատասխանատվությունն առավել ակնհայտորեն դրսևորվեց անցյալ տարվա ապրիլին, երբ Արցախը պաշտպանելու համար ոտքի կանգնեցին Հայաստանի և Սփյուռքի կամավորականները: Ընդ որում, ինչպես Դուք շատ ճիշտ նկատեցիք, նրանց մեծ մասը ժամկետային զինվորական ծառայությունն անցել է հենց Արցախում:

 

Անշուշտ: Ապրիլյան օրերին Արցախի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ողջ Հայոց աշխարհը, ողջ հայությունը՝ որպես մեկ միասնական,  գլոբալ երևույթ: Մենք պարզ տեսանք, որ 21-րդ դարում ռազմական գործողությունները սկսվելուն պես  արցախահայ է դառնում ողջ Հայությունը:   

 

Հենց այս պատճառով էլ ուժի այս կամ այն կենտրոնների՝ հայությունից Արցախում տարած հաղթանակը խլելու փորձերը բախվում են ոչ միայն արցախաբնակ հայերի, այլ ողջ հայ ժողովրդի հակադարձմանը: Եթե առաջին Արցախյան պատերազմի ողջ ծանրությունը Արցախի հայերի ուսերին էր, ապա այսօր, ինչպես երևում է, այն բաշխված է ողջ Հայաստանով, և ավելին՝ ողջ հայ ժողովրդի միջև, ողջ Հայոց աշխարհով մեկ:

Մեծ զարմանք է առաջացնում  հայ քաղաքականության մեջ այն «դինոզավրների» առկայությունը, որոնք չեն ցանկանում հասկանալ, որ 21-րդ դարի փոփոխված իրողության պայմաններում արցախյան հիմնախնդիրն անցած դարի 90-ականների համատեքստի շրջանակներում  մեկնաբանել հնարավոր չէ:  Եվ, իրոք, նույն գետը երկու անգամ չես մտնի, փոխվել է նաև գետը՝ անվտանգության միջազգային միջավայրը և հայ հասարակությունը ու ընդհանուր առմամբ  հայությունը:

Վերը նշվածը վերաբերվում է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա կողմնակիցներին, որոնց վարքի շեղումն աննպատակ և ուղղակի անհնարին է դարձնում նրանց հետ որևէ երկխոսություն վարելը: Խնդիրն ավելի լայն է, և տեղի ունեցող փոփոխությունները տեսնելու և հասկանալու  ցանկության բացակայությունը բնորոշ է համարյա ողջ քաղաքական սպեկտրին: Որպես ազգ, որպես քաղաքական երևույթ, և ոչ թե որպես ժողովուրդ, մենք  հիմնականում չենք ուզում ընդունել, որ Արցախը դարձել է Հայաստանի անբաժանելի մի մաս: Փորձելով մտածել հնարավոր փոխզիջումների և Ադրբեջանին որոշակի զիջումների, ինչպես նաև դրանց հետևում կանգնած ուժի կենտրոնների մասին՝ մենք չենք գիտակցում, որ նման փոխզիջումների մշակմանը մասնակցում են ոչ միայն Արցախում ծնված հայերը և ոչ միայն Հայաստանի իշխող վերնախավը: Մասնակցում է ողջ հայ ժողովուրդը, որն այս դեպքում դառնում է հենց այն արցախահայությունը, որն իրավասու է Արցախի ճակատագրի և ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունել:  

Ոչ հայաստանյան իշխանությունները, ոչ էլ հայ հասարակությունը չեն նկատել, որ 21-րդ դարում Արցախը միայն ազգային անվտանգության խնդիր չէ: Արցախահայությունը, որը ծնունդ առավ որպես Արցախը պաշտպանելու ողջ հայության ունակության արդյունք, դարձել է նաև հասարակական, քաղաքական և գաղափարախոսական հասկացություն, որի իմաստն ու նշանակությունն ավելի լայն է և դուրս է գալիս Արցախի աշխարհագրական սահմաններից:

 

Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանի  հնչեցրած սցենարը Դուք համարում եք անիրագործելի: Կնշե՞ք պատճառները:

 

            Խնդիրն այն է, որ ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև Հայաստանի ողջ քաղաքական հատվածը՝  ներառյալ իշխանությունը, մինչև վերջ չեն գիտակցում, որ անցած դարի իրողություններին վերադարձի ձևով ցանկացած զիջում անհնար է: Առաջարկվող տերմինաբանությամբ զիջումների մասին կարելի էր խոսել 1988,1991 և անգամ 1997 թվականներին, սակայն ոչ 21-րդ դարում: Ցանկացած թշնամաբար տրամադրված քաղաքական ուժ, ցանկացած ռազմատենչ ուժերի կենտրոններ, որոնք փորձում են շանտաժի եղանակով զիջուներ շորթել Արցախյան հարցում, անխուսափելիորեն կբախվեն  հայ ժողովրդի միաբանությանը և մոբիլիզացիային: Նման տրամադրությունները պարզ արտահայտվեցին սփյուռքի ներկայացուցիչների հետ իմ հանդիպումների ընթացքում: Մասնավորապես, անցյալ տարվա վերջում Մոսկվայի հայ երիտասարդության, հասարակական գործիչերի և գործարարների  հետ հանդիպման ժամանակ, որոնք իրենց նույնպես «արցախցի» էին համարում, քանի որ իրենց անձնական լուման ունեին Արցախի ապագայի հարցում՝ զինվորական ծառայության, գիտելիքների և ներդրումների տեսքով: Եվ բնական է, որ Արցախի, հայաստանյան իշխանական վերնախավի մոտ առաջանում են հանդիպակաց պարտավորություններ  այն մարդկանց լայն շրջանակի առջև, որոնց համար միևնույն չէ Արցախի ապագան: Պաշտպանել սեփական ներդրումներն ու շահերը, սեփական հույսերը՝ այդ ամենը բնական արձագանք է և դա չհասկանալը միամտություն կլիներ:  Նկատի ունենալով վերը նշվածը՝ արցախյան գործոնը խաղարկելու Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի որևէ փորձ անխուսափելիորեն տխուր ավարտ կունենա:

 

Ինչո՞վ է ղեկավարվում Տեր-Պետրոսյանը՝ հին ծրագրերի մասին հենց այսօր հիշելով: Մի՞թե առաջիկա ընտրություններով:

 

            Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը դա անում է այն խաղի շրջանակներում, որը նրան խնդրել են խաղալ: Այլ խոսքերով՝ նրա վերջին գործողությունները բնավ իր իսկ կողմից ներշնչված չեն: Նա բավականին խելացի և փորձառու է, որպեսզի չգիտակցի նման հայտարարությունների վտանգն ու հետևանքները: Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, ինչ-որ քաղաքական խաղի մասնակիցներ են՝  հավանաբար ամբողջությամբ  չգիտակցելով այդ խաղի կանոններն ու նպատակները: Լևոն Տեր-Պետրոսյանին քսան տարի անց  իր  սեփական ճիշտը պաշտպանող՝ խելքը կորցրած ծերուկ անվանելը  նշանակում է պարզունակեցնել առկա վտանգները: 

 

Տեր-Պետրոսյանը, պնդելով հայկական կողմից զիջումների անհրաժեշտությունը, ուղղակիորեն ակնարկում է բանակցությունների սեղանին Ադրբեջանի փոխադարձ զիջումների առկայությունը: Ձեր կարծիքով, իրականում ինչի՞ն կհամաձայնվի Ադրբեջանը և ին՞չ է քննարկում Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում

 

Լևոն Տեր-Պետրոսյանին ճանաչելու  երեսուն տարվա ընթացքում  նրա որևէ  կանխատեսում կամ սցենար իրողություն չի դարձել: Այդ առումով զիջումների գնալու Ադրբեջանի պատրաստակամության մասին առաջին նախագահի հայտարարությունը դիտում եմ որպես հենց նույն ծրագրի անիրագործելիության գրավական: Իրականում   Բաքուն պատրաստ չէ զիջումների և  դրանց գնալ չի պատրաստվում, քանի որ, ադրբեջանական ղեկավարության ընկալմամբ, զիջումները  նշանակում են Հայաստանի հաշվին տարածքային ընդլայնումը սահմանափակելու պատրաստակամություն: Հայ ժողովրդին Երևանը, որպես մայրաքաղաք, թողնելու շուրջ  բանակցություն վարելու Բաքվի  պատրատ լինելը որպես կատակ  կամ անհեթեթություն  դիտել չարժե:

 

Հարց մի մարդու, ով  բնակվում է Ստեփանակերտում: Ինչո՞վ կարող է ավարտվել, օրինակ, Արցախի 6 շրջանների հանձնումը:   

 

 

Պետք է հստակ գիտակցել, որ ոչ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների գեթ մեկ քառակուսի մետրի հանձնումը կավարտվի Արցախի կորստով և հայոց պետականության անկմամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում: Իսկ Հայաստանն ի վիճակի չի լինի ժողովրդի անվտանգության ապահովման իր  հիմնական գործառույթներն իրականացնել: Դուք չեք կարողանա հին ազգին համոզել՝ երեխաներին դաստիրակել և մեծացնել այն  երկրում, որտեղ առանց պայքարի տարածքներ են  հանձնվում մի  թշնամու, որը 21-րդ դարում գլխատում է ծերերին և զոհված զինվորներին, ինչպես դա արել է դեռ հարյուր տարի առաջ: Իշխանության նման գործողությունների արձագանքը ժողովրդի կամ երկրից հեռանալը կլինի, կամ էլ ստիպված զենք վերցնելը: Մենք բոլորս սա տեսել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Հայաստանի իշխանության կողմից իրադարձությունների էությունը չհասկանալը, 800 հեկտարի մասին չմտածված հայտարարությունը հանգեցրեցին «Սասնա ծռերի»  հետ կապված ճգնաժամին: Հայկական հողերը կորցրեցին Արցախում, իսկ արձագանքն ու ճգնաժամը ծավալվեցին Երևանում:

 

Հայաստանի համար արցախյան հարցը լուծված լինելու մասին տարածված  կարծիքին հակառակ , այնուամենայնիվ թվում է,թե դա այդպես չէ, քանի դեռ սահմանին հայ զինվոր է զոհվում, և բոլոր դեպքերում  պետք է ելք փնտրել….

 

 

Խնդիրն այն է, որ Հայաստանը և Արցախը ապրում են փոփոխված աշխարհի և  անվտանգության համակարգի պայմաններում, երբ պատերազմի մեջ գտնվող գոտիներից բացի, գոյություն ունեն այսպես կոչված գորշ գոտիներ, որտեղ ոչ խաղաղություն է,  ոչ էլ  պատերազմ: Ցավոք, հենց այսպիսին է մեր իրողությունը: Եվ միակ մեր անելիքը նման իրավիճակում ռիսկերի և, համապատասխանաբար, կորուստների  նվազեցումն է: Մինչև իր ողջ էությամբ նացիստական ադրբեջանական իշխող վերնախավի ապակառուցումը, որը միայն անկայունության է բերում տարածաշրջանում, մեր ունեցած միակ ընտրությունը հակամարտության լարվածության այս կամ այն աստիճանն է: Առանց միջազգային հանրության կամ հայոց բանակի նպատակասլաց ջանքերի ադրբեջանական իշխանությունների էության որևէ  փոփոխություն չարժե ակնկալել: Իսկ նման պարագաներում ստորագրված որևէ համաձայնագրի վստահելը հանցագործություն է: Ներկայումս ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իսրայելը շահագրգռված չեն ալիևյան ռեժիմի իշխանաթողությամբ: Ուժի այս կենտրոնները կշեռքի նժարի վրա են դնում տարածաշրջանի ապակայունացման մակարդակը՝ սեփական շահերն առաջ մղելու նպատակով: Նման իրավիճակում Հայաստանը և հայ ժողովուրդը սեփական ջանքերը  կարող են  ուղղել միայն տնտեսության ուժեղացմանը  և հասարակության ամրապնդմանը, որպեսզի ի վիճակի լինենք խափանել ճնշում գործադրելու և պարզապես պատերազմով սպառնալու  փորձերը: «Խաղաղություն ես ցանկանում՝ պատրաստվիր պատերազմի» հին ասացվածք է, սակայն՝ ճշմարիտ: Միայն այս  ճանապարհով կարելի է նվազագույնի հասցնել մեր կորուստները: Թվացյալ հույսերին հետևել՝ նշանակում է ընտրել մեծ արյունահեղություն տանող ճանապարհ: 

 

Այլ կերպ ասած, Ադրբեջանի հետ փոխզիջման համաձայնագիր  ստորագրելով և որոշ տարածքներ հանձնելով՝ դադարել  գորշ գոտու մաս կազմելն իրականում անհնար է: 

 

Տարածաշրջանում գործող ուժերի կողմից ապակայունացումը խաղադրույք դարձնելու պարագայում Ադրբեջանի հետ որևէ փոխզիջումային համաձայնագիր կնքելով գորշ գոտուց դուրս գալը միանշանակ անհնար  է: Աշխարհաքաղաքական նման պայմաններում  և իրավիճակում գեթ  մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ամբողջ Արցախի և առնվազն Մեղրու միջանցքի կորստին:

 

Այո, սակայն չէ՞ որ ևս մեկ գործոն  կա: Հայաստանն ունի իր գործառույթը, դերը, որը նրա համար առանձնացրել են նույն և այլ արտաքին խաղացողները: Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական գործոնի  անհետացման, թուլացման  և Ադրբեջանի զուգահեռ ուժեղացման մեջ նրանք չեն կարող շահագրգռված լինել….

 

Դա իրոք այդպես է, սակայն արտաքին ուժերի համար  Արցախով Հայաստանի և առանց Արցախի Հայաստանի միջև տարբերությունը չնչին է: Հայաստանն իր աշխարհաքաղաքական գործառույթը երկու դեպքում էլ կկատարի: Արցախը կարևոր է Հայաստանի համար, հայության ապագայի համար: Պայքարելով Արցախի համար՝ մենք պայքարում ենք  միայն մեզ և մեր  սեփական ապագայի համար:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Сергей Григорян
Уважаемый г. Арзуманян! На самом деле мы не так далеко от Родины,в нужный момент нас будет не 400000 а намного больше,будьте уверены.Глубокое уважение вам!!!
Авакян Анаида
Уважаемый г. Арзуманян! Выражаю Вам глубокое уважение. Я согласна с каждым Вашим словом. Рада, что у нас есть такие люди.
Раздан Мадоян
Комментировать нечего. Все разложено по полочкам, четко, ясно и без двусмысленностей. Об этом мы армянская нация говоримуже давно.
Արմեն
Պարոն Արզումանյանը միանշանակ իրավացի է։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթերԵրևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր
Richter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջևRichter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև
"Որոնվում է օմբուդսմենը" ինքնաշեն պաստառների պատճառով ոստիկանները բերման են ենթարկել մեդիառեսուրսի երկու աշխատակցի
Երեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցությունԵրեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցություն
Ղազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերՂազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրըՀայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի "Արարատ" հայկական գերեզմանատանը
Times. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջTimes. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ
Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարարՀայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումիցՀայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումից
Երևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահինԵրևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահին
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
Հայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
Իրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. ՎելայաթիԻրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. Վելայաթի
Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համարՀայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածություններըԼավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
Ընդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ էԸնդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ է
Առողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանըԱռողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանը
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկինԼոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկին
Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակիՀայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾ
Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկենԶինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
Ամերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալԱմերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալ
ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասներըԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
ԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխություններըԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ ՀայաստանինFreedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
Հայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրըՀայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց
Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի "Փոքրիկ ողբերգությունները"
Արցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջԱրցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջ
Կառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծըԿառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովիՇառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտումՔրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում
Դա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասինԴա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասին
Ծափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասինԾափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասին
Կլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպումԿլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպում
Կլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող էԿլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է
Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետՊաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետ
Ավստրալիան նոր դեսպան ունի ՀայաստանումԱվստրալիան նոր դեսպան ունի Հայաստանում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետ
Առողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասինԱռողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասին
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ֆրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզՖրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզ
Իսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրաԻսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա
ANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասինANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ