Արմինֆո.«Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հետևելով առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրին, հայկական կողմը երբեք չի հասնի Արցախի անկախույթանը: Այդ մասին նա հայտնել է նախօրեին` մամլո ասուլիսի ընթացքում:
Քաղաքական գործչի կարծիքով, խոսելով փոխզիջումների մասին, առաջին նախագահը խորամանկում է, քանի որ ադրբեջանական կողմը դրանց պատրաստ չէ, ավելին, նա չի ճանաչում երեք հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի բացառումը: «Ադրբեջանի ղակավարությունը հայտարարում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու արարողություն կազմակերպելու մտադրության մասին հետևապես, այդ ծրագիրը միայն մոտեցնում է Բաքվի ծրագրերի իրագործումը», - հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև հավաստիացրել է, որ Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության տարիներին /2008-2012/ վերջինս հանդես չի եկել տարածքային զիջուների դիրքորոշմամաբ: «Հնարավոր է, որ նա թեև կողմնակից է նման ծրագրի, սակայն իր իսկ կողմից գլխավորած 18 քաղաքական ուժերի դաշինքի շրջանակում համագործակցության ընթացքում տարածքային զիջումների մասին խոսք անգամ չի եղել», - ասել է քաղաքական գործիչը: Անդրադառնալով լրագրողների դիտողությանը, որ Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշմամբ հանդես է գալիս դեռ 1997 թվականից, Փաշինյանն ասել է, որ դա միայն վշտացնում է իրեն: «Դա խոսում է այն մասին, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական դիրքորոշումն առկա գործընթացների հետ ընդհանուր ոչինչ չունի», - ամփոփել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ » դաշինքը միակն է նախընտրական ուժերից, որը հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս տարածքային զիջումների օգտին: Ավելին, դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները բանակցություններ են վարում հենց դրա շուրջ: Նա նաև կանխատեսում է ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորում, քանզի դրա կարգավորված չլինելը, նրա կարծիքով, խոչընդոտում է Հայաստանի և Արցախի զարգացմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրականացնում են խաղաղության ծրագիրը, այդ թվում նաև Հանրապետական կուսակցությանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ