Արմինֆո. Հայ-ռուսական միավորված զորախմբավորումն այժմ ակտիվորեն համագործակցում է Սիրիայում մարդասիրական ծրագրերի իրագործման հարցերում: Այդ մասին ռուսաստանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է, որ խմբավորումը չի քննրակում Սիրիայում ակտիվ մարտական գործողություններին մասնակցության հարցը: «Սիրիայում կա մեծաթիվ հայ համայնք, և մենք տարբեր ծրագրեր իրագործելիս ելնում ենք նրա անվտանգության ապահովման նկատառումներից», - պարզաբանել է նախարարը:
2016 թվականի վերջին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված զորախմբավորման (ուժերի) շուրջ համաձայնագիր են ստորագրել, որով սահմանվում են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի միավորված խմբավորման, ինչպես նաև հայոց բանակի որոշ զորամասերի ու ստորաբաժանումների գործառույթների նոր իրավական շրջանակները` հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջտանում և դրա սահմաններից դուրս ստեղծված նոր քաղաքական իրողությունը: