Արմինֆո.Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանից այնպիսի տեխնիկայի ձեռք բերմամբ, որն ի զորու է զսպել Ադրբեջանի ռազմական ներուժը, լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ընդգծելով, որ վերազինմած շուրջ երկխոսություն է վարվում նաև այլ գորիծընկերների հետ:
«Մենք շահագրգռված ենք այնպիսի տեխնիկայի ձեռք բերմամբ, որն ի զորու է հաշվեկշռել Ադրբեջանի կողմից մեծացվող ներուժը և կանխել ԱՀ-ում մարտական հերթապահության դրված սպառազինությունների կիրառման հնարավորությունը», - հայտարարել է Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը ինչպիսի ռուսական սպառազինությունների մատակարարմամբ է շահագրգռված: Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը զենքի ձեռք բերման շուրջ երկխոսություն է վարում ոչ միայն ռուսական դաշնակիցների, այլև այլ գործընկերների հետ: «Մենք ամենատարբեր սպառազինություններ ենք գնել` ելնելով զինված ուժերի զարգացման սեփական ծրագրերից», - ընդգծել է նա:
Հավելենք, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը հարուցում է Երևանի դժգոհությունը, ինչի մասին բազմիցս հայտարարվել է ամենաբարձր մակարդակով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է տրամադրել` նորագույն սպառազինություն ձեռք բերելու համար: