Արմինֆո.Հայաստան են ժամանել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը և ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ավելի վաղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան էր ժամանել կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը:
Հիշցնենք, որ ավելի վաղ Թանկյանը, Նազարյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և այլ հայտնի սփյուռքահայեր հայտարարել էին «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության շրջանակում դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրության մասին: Նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ առաքելություն իրականացնելու համար միացել է 2700 մարդ: Նա նշել է, որ ակնկալվում է 3500 դիտորդների մասնակցությունը առաքելությանը` 1750 ընտրատեղամասերում: Իսկ իշխանությունները դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել են չորս միջազգային կազմակերպությունների` Եվրախորհրդին, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին: