Արմինֆո. Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի համար, և նաև, ինչու ոչ, Ֆրանսիայի համար, ճիշտ այնպես, ինչպես Եվրամիության և միջազգային հանրության համար, «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով այն հարցին, որ եթե Հայաստանը չարդարացնի եվրոպական ընտանիքի սպասումները, արդյոք դրանից կտուժեն հայ-եվրոպական հարաբերությունները:
«Հիմնարար նշանակություն ունի, որ ընտրողները վստահ լինեն և կարողանան գնալ քվեարկելու այնպես, ինչպես իրենց խիղճը, գիտակցումը կթելադրի, և դրա համար Եվրամիությունը որոշեց այսպիսի մի կարևոր մասնակցություն ցուցաբերել՝ 7 միլիոն եվրո, դա նշանակալի գումար է, որպեսզի ներդրվեն վստահության այնպիսի մեխանիզմներ՝ տեսախցիկներ, ինքնությունը պարզող սարքավորումներ, որպեսզի բացառվեն ճնշումները ընտրողների վրա, որպեսզի ընտրողը հնարավորինս ազատ կարողանա ընտրել իր թեկնածուին․ սա շատ հիմնարար է ու կարևոր, առհասարակ շատ կարևոր է ժողովրդավարության մեջ։ Սա քաղաքական գործընթացի նկատմամբ երկուստեք պատասխանատվություն է»,- ասել է Շարպանտիեն: