Արմինֆո.Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը բավականին մեծ է: Մարտի 29-ին երևանցի լրագրողներին նկան կարծիք է հայտնել «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Սակայն, մյուս կողմից, ծանր սպառազինությունների, օրինակ, «Իսկանդերի», կիրառման հնարավորության մասին հայտարարությունները հնչում են հայկական իշխանությունների կողմից: Անձամբ ես ԼՂ խաղաղ կարգավորման բանակցությունների հաջող ավարտի առումով առանձնակի հույսեր չեմ փափագում: Սկզբի համար հարկավոր է նշել, որ այդ ուղղությամբ քաղաքական կամք չի ցուցաբերում նաև Բաքուն»,-նշել է նա:
Պապյանը համոզված է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների հաջող ավարտի հույսերը փշրվում են, հանդիպելով Բաքվի իշխանությունների հաստատակամությանը, որի անփոփոխ նպատակն է`Արցախի հայերի ինքնորոշումն Ադրբեջանի սահմաններում: Նա նշել է, որ Երևանը, իհարկե, հնչեցնում է որոշ տարածքների հանձնման պատրաստակամության մասին, սակայն, այդ պատրաստակամությունը նույնպես փշրվում է`Բաքվի համարժեք պատրաստակամության բացակայության պատճառով: