Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ֆրանսիաի և ԱՄՆ համար, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալը:
«Անշուշտ, այսօր Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում գլխավոր խաղացողն է, սակայն ակնհայտ է նաև, որ խաղաղ կարգավորման մոդերատորի դեր պետք է հավասարապես խաղան ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ մնացած համանախագահող երկրները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Հուսով եմ, որ Վաշինգտոնը և Մոսկվան ի վիճակի են արդյունավետ համագործակցել՝ առնվազն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ»,- նշել է փորձագետը:
Դե Վաալը հիասթափությամբ նշել է Ֆրանսիայի թույլ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՝ ընդգծելով տարածաշրջանում և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնի ինքնակամ և նպատակաաուղղված թուլացման փաստը:
Բրիտանացի փորձագետը՝ վկայակոչելով հակամարտության կողմերին, հայտարարել է, որ թե՛ հակամարտության էսկալացիայի հրահրումը, թե կռվող կողմերի հաշտեցումը Մոսկվայի առանձնաշնորհն է, որը սեփական հստակ շահերն ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Ըստ նրա, հակամարտության կողմերը, որպես ղարաբաղյան հակամարտությունում հիմնական շահագրգիռ սուբյեկտ, տեսնում են Ռուսաստանին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: