Արմինֆո.Նախօրեին Թալինի ոստիկանության բաժնի պետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին:
Ընդ որում շեշտադրել, որ ՀՀԿ ասելով նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին: Հարկ է նշել, որ Արմեն Մելոյանը, լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաև նրա նախընտրական շտաբի պետը:
Չբավարարվելով հրահանգով, ոստիկանության պետը հրահանգել է կատարել բաց քվեարկություն կամ լուսանկարել քվեաթերթիկը և այնուհետ «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն: Չենթարկվողներին, սպառնացել է նա, սպասվում է աշխատանքից ազատում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իր ակտիվ մասնակցությունը նախընտրական քարոզաշրավին ոստիկանապետը ցուցադրում է նաև պետական հիմնարկներում շրջելով, որի ժամանակ նա, մեղմ ասած, հորդորում է քվեարկել Սահակյանի օգտին, քանի որ վերջինսս «դաբռո ստացած թեկնածուն է»:
Իսկ շրջայցերից ազատ ժամերին Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ միասին անձամբ ճշտում է Սահակյանի օգտին քվեարկել պատրաստող քաղաքացիների ցուցակիները: