Արմինֆո.Ապրիլը կնշանավորի Հայաստանի զարթոնքը: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այս մասին նա հայտարարել էԱզատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքում:
«Մենք կհասնենք դրան համատեղ ջանքերով, համատեղ ձայներով: Հասնելու ենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությանը: Մեր գլխավոր նպատակը ողջ հայության վստահության վերականգնումն է Հայաստանի իշխանությանների հանդեպ: Եվ ապրիլի 2-ին մենք բոլորս կհասնենք դրան, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում ապահովելով իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացում», - ասել է նա:
Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում, ժողովրդավարական և արդար ընտրություններ անցկացնելու ՕՐՕ-ի մտադրության մասին, նշելով բոլոր հավաքվածների պարտավորությունը հաղթական ապրիլ տեսնելու առումով: «Ուսուցիչը պետք է սովորեցնի, ոստիկանությունը`ապահովի անվտանգություն, այլ ոչ թե ընտրությունների արդյունքը: Եվ նույնիսկ, չնայած իշխանությունների կողմից քարոզարշավի ընթացքում կիրառող բռնություններին, մենք կհասնենք դրան: ՕՐՕ-ն ընտրույթունների արդյունքում կունենա առնվազն երկրորդ տեղը, բայց առաջինը Հանրապետականը չի լինի» , - ասել է նա: