Արմինֆո. Ազատության հրապարակում մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքը: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, հանրահավքը բացել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ձեր աջակցությունը մեզ շատ է պետք և կարևոր է՝ առաջին հերթին Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք ունեցանք շատ վատ քարոզարշավ՝ իշխանությունների մեղքով, որոնք հնարավոր բոլոր խոչընդոտներն ստեղծում էին «ՕՐՕ» դաշինքի համար: «Ջրառատը» վկայություն է այն բանի որ իշխանություններին չի կանգնեցնում նույնիսկ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը, իսկ ինչպես ցույց տվեց «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահ, նաև սպանությունը»,- նշել է նա: