Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խումբը տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ նոր բանաձևի անհրաժեշտություն չի տեսնում: Մարտի 27-ին Երևանում մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ նոր բանաձևի ընդունման հավանականությանն առնչվող հարցին:
Նա նշել է, որ տառացիորեն մեկ ամիս առաջ եղել է Նյու Յրոքում` ՄԱԿ կենտրոնակայանում, որտեղ հանդիպել է ՄԱԿ ղեկավար կազմի հետ, ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը: «Նրանք ինձ հավաստիացրեցին, որ պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, եթե կարողանան օգտակար լինել: Օրինակ, դա կարող լիբնել ՄԱԿ բանաձև կամ որևէ այլ օգնույթուն: Սակայն տվյալ պահին ԵԱՀԿ-ն, որպես միջազգային կառույց, առաջատար դեր է խաղում այդ հարցի լուծման գործում: Եվ մենք, որպես ԵԱՀԿ մաս, կիսում ենք այդ պատասխանատվությունը և կարող ենք ապագայի համար նկատի ունենալ այդ փաստը: Մեն չենք փակում բաց դուռը: Սակայն տվյալ փուլում մեն չենք կարծում, որ կա դրա անհրաժեշտություն: Ապագայում կարող է նման անհրաժեշտություն ծագել, և եթե լինեն հաշտությանն ուղղված իրական քայլեր, հնարավոր է, մենք դիմենք ՄԱԿ-ի օգնությանը», - եզրափակել է դիվանագետը: