Արմինֆո.ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը համաձայն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է:
«Ես չէի ցանկանա կիրառել «փակուղի» տերմինը: Այո, մենք գիտենք, որ բանակցային գործընթացը չափազանց դանդաղել է: Հենց այդ պատճառով մենք խոսում ենք այն մասին, որ ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախ, երկու երկրների արտգործնախարարները պետք է հանդիպեն, նստեն և լրջորեն խոսեն ստեղծված իրավիճակի մասին` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Ես չեմ կարծում, թե այժմ կա որևէ մանրամասն, որը մենք կցանկանայինք ներկայացնել կողմերից մեկին: Մենք ցանկանում ենք ձևավորել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կողմերը կրկին իրենց զգան հարմարավետ, վարեն բանակցություններ: Ահա թե ինչն էական: Անգամ եթե մարդիկ խոսում են պատերազմի մասին, քանի որ ադ վատթարագույն լուծումն է, ավելի շուտ` դա լուծում չէ: Մեզ համար կարևոր է գտնել լուծում, որն ապահովի խաղաղություն, բարգավաճում բոլոր ժողովուրդների համար: Դա պատմականորեն հնարավոր է: Եղել են լուծում գտնելու դեպքեր, երբ բոլոր կողմերը հայտնվել է արժանապատիվ դիրքում», - ասել է դիվանագետը` մարտի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքվում հանդիպումների ընթացքում քննարկվել է վստահության մեխանիզմներ ներդնելու հարցը, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումների ժամանակ, Հոգլանդն ասել է. «Անշուշտ, մարտի 11-ին Բաքու այցի ընթացքում մենք հանդիպումներ ենք անցկացրել երկրի ղեկավարության հետ: Ես դիվանագիտական էտիկետի բերումով չեմ կարող բացահայտել այդ հանդիպումների մանրամասները, սակայն կարող եմ հավաստիացնել, որ խոսել ենք նաև Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Մենք համոզված ենք, որ վստահության մեխանիզմների ներդրումն առաջվա նման արդիական է, և ցանկանում ենք, որպեսզի դրանք իրագործվեն: Մենք պետք է փորձենք ապահովել պայմաններ, որոնց շնորհիվ երկրների ղեկավարները կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ և խոսեն այդ մասին: Ահա միակ ոխջախոհ ուղին, որով կարելի է առաջ ընթանալ: Բռնության և պատերազմի միջոցով չի կարելի դրան հասնել: Այժմ մենք փորձում ենք համապատասխան պայմաններ ստեղծել երկխոսության համար», - ասել է դիվանագետը:
Նա նաև նշել է, թե տեղյակ է այն մասին, որ հայկական կողմը նոր տեխնոլոգիաներ է ներդնում սահմանին, որոնք թույլ են տալիս դիտարկում և վերահսկողւոյթուն իրականացնել: «Անշուշտ, Հայաստանի օրինական և ինքնիշխան իրավունքն է նման գործողությունների իրականացումը սեփական տարածքում: Մեն չենք կարող որևէ բան պարտադրել: ԵԱՀԿ-ն չի կարող ինչ-որ բան պարտադրել: Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններում հիշատակված վստահության միջոցներն արժեքավոր և օրինական քայլեր են, որոնք օգտակմար կլինեն: Սակայն դրանց ներդրման համար հարկավոր է եկու կողմերի համաձայնությունը: Եվ մեր պատասխանատվությունն է լինել հետևողական, որպեսզի պայմանավորվածություններն իրագործվեն», - ասել է միջնորդը:
Միևնույն ժամանակ, դիվանագետը դժվարաց ել է նշել ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման ժամկետներ: Նրա ասելով, դա խելամիտ չէր լինի: Հոգլանդը նաև ընդգծել է, որ միջնորդները որևէ լուծում չեն պարտադրի կողմերին: «Ես նաև համաձյան չեմ, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հրապարակային հայտարարությունները դարձել են ապրիլի ողբերգբական իրադարձությունների պատճառ: Կարծում եմ` հարցն այլ է», - ասել է դիվանագետը:
Հոգլանդը նաև հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինչպես կարող են անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակի վրա: