Արմինֆո. «Տարածաշրջան այցի ընթացքում մեր ուղերձը Բաքվին ու Երևանին ապրիլյան ողբերգական իրադարձությունների տարելիցը բանակցությունների սեղանի շուրջ դիմավորելն է», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի հնամանախագահ Ռիչարդ Հոգլանդը` մարտի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով օբյեկտիվ է, որ հակամարտության գոտում բռնության յուրաքանչյուր դեպքից հետո համանախագահները հանդես են գալիս հաշվեկշռված հայտարարությամբ, Հոգլանդը հավաստիացրել է, որ միջնորդներն իրականում գիտեն, թե ինչ է տեղի ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում: «Սակայն մենք միջազգային միջնորդներ ենք, մենք պետք է դիստանցիա պահպանենք, որպեսզի կողմերից որևէ մեկին չվիրավորենք, քանի որ, եթե նման բան պատահի, ապա կնվազի միջնորդական առաքելություն իրականացնելու հավանականությունը: Մենք չենք ցանկանում, որպեսզի այդ դուռը փակվի: Մեն ցանկանում ենք, որպեսզի այն բաց մնա, և մենք միշտ ուշադրության կենտրոնում կպահենք հրատապ խնդիրները: Սակայն մենք պետք է զգուշավորություն դրսևորենք մեր հրապարակային հայտարարություններում: Թեև փակ դռների հետևում մենք բացահայտ խոսում ենք կատարվածի մասին», - նշել է դիվանագետը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամենամեծ խնդիրը շփման ընդհանուր կետեր, այնպիսի ուղի գտնելն է, որով կարելի է ընթանալ առաջ, և դրա համար միջնորդները հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների հետ: «Դա է մեր աշխատանքը: Մենք չենք կարող խնդիրը լուծել, մենք փորձում ենք հաշտեցնել կողմերին, ստեղծել պայմաններ, որպեսզի համակարտության մեջ ներքաշված ղեկավարները կարողանան կայացնել վերջնական որոշում, որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները», - ասել է դիվանագետը: Նրա ասելով, միջնորդների աշխատանքը ոչ թե չեզոքությունն է, այլ զգուշավորությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք հանգեցնեն կողմերից մեկի անվստահության միջնորդների հանդեպ: Նրա ասելով, անհրաժեշտ է վարել չափազանց նուրբ դիվանագիտական աշխատանք:
Ամերիկացի համանախագահը նաև հավաստիացրել է, որ չափազանց սերտ համագործակցություն է վարում Ֆրանսիայի և Ռուսաստանի գործընկերների հետ: «Ահա մենք նույնպես նստում և մանրակրկիտ քննարկում ենք յուրաքանչյուր հարց: Մեր միջև չկան սուր տարաձայնություններ: Դա վերաբերում է նաև մեր երկրների ղեկավարներին, Եթե անգամ նոր հարցերի շուրջ մեր երկրների ղեկավարների միջև կան սուր տարաձայնություններ, ապա այս հարցի առնչությամբ այդպիսիք չկան, ինչի մասին ես կարող եմ հպարտւոթյամբ փաստել: Սա այն հարցն է, որի շուրջ մեր երկրները կարող են շատ լավ փոխգործակցել», - նշել է միջնորդը:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հարցի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը փոխվել է նախագահական ընտրություններից հետո, Հնոգլանդն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ դիրքորոշումը մնացել է անփոփոխ: «Տվյալ պահի դրությամբ մեր քաղաքականությունը չի փոխվել: Մենք հավ ատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի գծով մեր պարտավորություններին: Մենք հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործընթացներին, որոնց նպատակն այնպիսի լուծում գտնելն է, որը խաղաղություն բերի տգարածաշրջանին», - եզրափակել է ամերիկացի համանախագահը: -գ-