Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի պաշտպնաության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում իր ձերբակալությունը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 27-ին մամուլի ասուլիսում:
Նախկին նախարարը, մասնավորապես, կարծում է, որ իր ձերբակալության կամ կալանքիկ համար հիմքեր չկան, ինչպես գրում են հայկական ԶԼՄ-ները: «Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ մենք ապրում ենք Հայաստանում, ոչինչ չի կարելի բացառել», - ընդգծել է նա: Օհանյանը նաև չի վստահում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանավորման և «Իգլա» ԶՀՀ մաքսանենգ ներկրմանը մեղսակցության մասին նրա խոստովանության վերաբերյմալ Հայաստանի ԱԱԾ հայտարարություններին: Օհանյանի հավաստմամբ, իրենք տեղեկատվություն են ստանում փաստաբանից, որը հերքում է այդ տեղեկատվությունը, և, հաշվի առնելով, թե ինչպիսին է մեր դատական համակարգը, իրենք հակված են հավատալու փաստաբանին: Օհանյանը նաև հավելել է, որ քանի դեռ իրավապահ մարմինները Բաբայանի գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն չեն տրամադրել, իր գլխավորած դաշինքը նրա կալանքը կհամարի քաղաքական հետապնդում: