Արմինֆո. Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ապացույցներից հետո ՀՀԿ մասնակցությունն ընտրական գործընթացներին պետ է դադարեցվի: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և ՕՐՕ դաշինքից պատգամավորության թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա ասելով, ընտրական գործընթացներում հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների ներգրավվածության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տղեեկատվությունը, ինչպես նաև պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգերը պետք է պատճառ դառնան ՀՀԿ մասնակցության դադարեցման համար: Քաղաքական գործիչը նաև հաղորդել է, որ ճնշումներ են գործադրվում ՕՐՕ դաշինքի թեկնածուների, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ:
ՕՐՕ դաշինքից թեկնածու և «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն, իր հերթին, հայտարարել է, որ եթե ԿԸՀ չկատարի ընտրական գործընթացներից ՀՀԿ-ին բացառելու վերաբերյալ իրենց պահանջը, ապա կխախտի օրենքը: Նրա ասելով, նախընտրական շրջանում նման մասշտաբի կեղծարարություն երբեք չի եղել, դա բացառիկ դեպք է, և իրավապահները պետ է դրանով զբաղվեն: Անդրադառնալով ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում հնարավոր հետընտրական ցցնումներին` նա հայտարարել է, որ դաշինքը բռնություն կիրառելու կողմնակից չէ, սակայն, եթե ժողովուրդը ցանկանա իրադարձությունների նման զարգացում, ապա կգլխավորի շարժումը և կտանի իշխանափոխության: Օսկանյանն անդրադարձել է նաև երկրում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությանը, նշելով, մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրեաս Ղուկասյանի, ինչպես նաև օրերս կալանավորված Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվ ել Բաբայանի անունները: