Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
«Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», դաշինքը, որի ստվերային համակարգողն էր Բաբայանը, քաղաքական հետապնդում է համարում նրա ձերբակալությունը: Մնացած քաղաքական ուժերը չեն մեկնաբանում միջադեպը: Հանրապետական կուսակցությունը կոչ է արել չքաղաքականացնել այդ գործը: