Արմինֆո. Gallup International Association ընկերությունն իրականացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական կուսակցությունների և դաշինքների վարկանիշի առնչությամբ հարցման երկրորդ փուլը: Արդյունքները ներկայացվել են մարտի 24-ին Երևանում Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի կողմից:
«Հարցման համաձայն՝ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին կքվեարկեր ընտրողների 29,4%-ը, մինչդեռ, փետրվարի հարցման տվյալների համաձայն, այդ թիվը կազմել է 22.8%: «Ծառուկյան» դաշինքը կստանար 28,2 %՝ նախկին 26.4%-ի փոխարեն, «Ելք» դաշինքը 6.1%՝ 4.3%-ի փոխարեն, ՀՅԴ-ն 4,8%՝ 3,9 %-ի փոխարեն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 4,4%՝ 3.4%-ի փոխարեն, «Հայկական վերածնունդը» 3,4%՝ 2.7%-ի փոխարեն, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը 2,9%՝ 2.6%-ի փոխարեն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 2,5%՝ 1.8 %-ի փոխարեն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 1,2%՝ 1%-ի փոխարեն: Հատկանշական է, որ 9.%-ը հրաժարվել է պատասխանել, ում օգտին է քվեարկելու, ևս 7,6 %-ը՝ դժվարացել է պատասխանել այդ հարցին: Ըստ որում, Նավասարդյանն ավելացրել է, որ հարցումն իրականացնելիս ռեյտինգային ցուցակների փաստը հաշվի չի առնվել:
Անդրադառնալով Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանի անձին՝ Նավասարդյանը նշել է, որ վարչապետի վարկանիշը կայուն մնում է նույն մակարդակի վրա, այսինքն՝ հարցման մասնակիցների 81%-ը դրական է գնահատել նոր վարչապետի գործունեությունը, 10%-ը, նախկին 9.9%-ի փոխարեն, ավելի շուտ բացասական, 4,5%-ը, 3.8%-ի փոխարեն, բացասական, 4,8%-ը, 5.1% -ի փոխարեն, դժվարացել է պատասխանել: «Միաժամանակ հարցվածների 59,4%-ը, նախկին 62.3%-ի փոխարեն, դրական է գնահատել նոր կառավարության գործունեությունը վերջին 6 ամսվա ընթացքում, 22,3%-ը, 19.8%-ի փոխարեն, ավելի շուտ բացասական,12,5%-ը՝ 9%-ը փոխարեն, բացասական, ևս 5,9%, 8.9%-ի փոխարեն, դժվարացել է պատասխանել: Հատկանշական է, որ ինչպես մինչև նախընտրական արշավը, այնպես էլ դրա ընթացքում հարցվածների 82.2%-ն ասել է, որ կցանկանար Կարեն Կարապետյանին տեսնել վարչապետի պաշտոնում 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, 6,9%-ը, 6.25%-ի փոխարեն, ավելի շուտ, ոչ, 4,8-ը, 2.7%-ի փոխարեն, ոչ և 5,4%-ը, 8.8 %-ի փոխարեն, դժվարացել է պատասխանել: Այն հարցինի, թե ինչը պետք է Կարապետյանի գործունեության առաջնահերթությունների թվում լինի վարչապետի պաշտոնում գտնվելիս, 72,9%-ը, նախկին 66.9%-ի փոխարեն, ասել է՝ աշխատատեղերի ստեղծումը, 37,1%-ը, 42.6%-ի փոխարեն, տնտեսության աճը, 25,9 %-ը, 28.9% -ի փոխարեն, կոռուպցիայի դեմ պայքարը, 21,3%-ը, 20%-ի փոխարեն, առողջապահությունը, 22,5%-ը, 16.7%-ի փոխարեն, կրթությունը, 6,2%-ը, 11.6 % -ի փոխարեն, արտաքին քաղաքականությունը:
Նշենք, որ հարցման երկրորդ փուլն իրականացվել մարտի 12-19-ը: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1145 մարդ: