Արմինֆո.Հայաստանի և ԵԱՏՄ ինտեգրման կողմնակիցների թիվը կտրուկ ընկել է: Այդ մասին մարտի 24-ին Երևանում հայտարարել է Gallup ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Gallup International Association ընկերության հարցումների արդյունքները:
Նրա խոսքով, եթե անցյալ տարի ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման կողմնակիցները կազմում էին ավելի քան 60%, ապա այսօր կազմում են`ընդամենը 36.4%: «Մինչդեռ, զգալիորեն ավելացել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը`11%-ից մինչև 27.2%: Միևնույն ժամանակ, հարցվողների 221.7%-ը հանդես են գալիս, որ Հայաստանը չմասնակցի որևէ միությունում, իսկ14.8%-ը դժվարացել է պատասխանել», - ասել է Նավասարդյանը:
Նշենք, որ հարցման երկրորդ փուլն անցկացվել է մարտի 12-19-ը, ամբողջ հանրապետությունում, մասնավորապես, հարցվողների 33%-ը եղել է Երևանից, 67% -ը ՀՀ 10 մարզերից: Հարցումներին մասնակցել է 1145 մարդ, շեղումը գնահատվում է +/- 3%: