Արմինֆո.Սոթք-Քարվաճառ ճանապարհին Հայաստանի ՊՆ «Ուրալի» վթարի հետևանքով երկու զինծառայող է տուժել: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար արծրուն Հովհաննիսյանը: Նրա ասելով, տուժածներից մեկը գտնվում է Վարդենիսի բժշկական կենտրոնում, մյուս զինծառայողը, որը գլխի վնասվածք է ստացել, գիշերը տեղափոխվել է Երևան:
Ավելի վաղ Հայաստանին ԱԻՆ-ը հաղորդել էր, որ մարտի 23-ին, ժամը 18:45 տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են Урал մակնիշի 5537 ՊՆՇ (վարորդ՝ 1970 թ. ծնված Ա. Բ.) և Volksvagen Golf մակնիշի 35 RA 335 պետհամարանիշերով (վարորդ՝ 1989 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենաները, վերջինս գլորվել է ձորը (մոտ 60 մ), իսկ Урал մակնիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volksvagen Golf մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1970 թ. ծնված ԼՂՀ քաղաքացի Ռ. Գ.-ը, 1988 թ. ծնված Մ. Զ.-ը, ԼՂՀ քաղաքացի Դ. Ա.-ը և Урал մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1994 թ. ծնված Հ. Գ.-ը, 1989 թ. ծնված Ա. Բ.-ը հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածինը՝ կայուն: