Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները դատարկաբանություն է: Նախօրեին Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ելք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը` Նիկոլ Փաշինյանը:
«Կարեն Կարապետյանի շնորհիվ կառավարող ՀՀԿ-ն փորձում է ստեղծել առաջընթացի տպավորություն: Սակայն, անձամբ ինձ համար երկու ամիսն էլ բավական էր` հասկանալու, որ նրա խոստումները դատարկաբանություն է: Հիշում եք նրա այն խոսքերը, թե յուրաքանչյուր ոք կարող է Հայաստան ներկրել ինչ ցանկանա: Իսկ արդեն մի քանի օր անց պարզվեց, որ իշխանությունները խոչընդոտում են նավթի ներկրումը հանրապետություն, նույնը` ցիտրուսների շուկայում: Դա խոսում է այն մասին, որ նրանք ստում են, երբ ասում են, թե ցանկանում են ներդրումներ, ստում են, երբ ասում են, թե պայքարում են մենաշնորհների դեմ: Սա ամենաիսկական կինո է, Կարեն Կարիապետյանը ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի խորհրդանիշ է: Հետաքրքրվեք, թե ինչու է գազը Հայաստան մտնում 150 դոլարով, իսկ ձեր տներ` կրկնակի գնով: Որովհետւ Կարեն Կարապետյանի հաստատությունը` «Գազպրոմը», օրինակ, կառուցել է «Մարիոթ» հյուրանոց, իսկ իր գրասենյակները սարքավորում է այնպես, որ, պարզապես, անհնար է հասկանալ, իսկ այդ ամենի դիմաց վճարում են մենք: Իսկ չէ որ նրանք ոչինչ չեն անում կորուստները նվազեցնելու համար, քանի որ այդ գումարները գնում են իրենց գրպանները», - ամփոփել է Փաշինյանը: