Արմինֆո.Վրաստանի ՆԳՆ առայժմ չի հաստատում հայկական կողմի այն տեղեկատվությունը, թե Վրաստանի տարածքով «Իգլա» ԶՀՀ Հայաստան ապօրինի տարանցման փորձ է ձռնարկվել:
Ինչպես հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիաշվիլին, այդ տեղեկատվությունն ուսումնասիրվում է: «Նրանք, գուցե, այդպես են ասում, բայց մենք ուսումնասիրում ենք մանրամասները և դրանց մասին կհաղորդենք հանրությանը», - ասել է Մգեբրիաշվիլին, հավելելով, որ Հայաստանի և Վրաստանի իրավապահները շփումներ են պահպանում այդ գործի առնչությամբ:
Հայաստանի ԱԱԾ հաղորդման համաձայն, երեք մարդ է ձերբակալվել Վրաստանից «Իգլա» ԶՀՀ ապօրինի փոխադրման կասկածանքով, որոնցից մեկը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն է: Նա, փաստաբանի հավաստմամբ, հարցաքննել են, որի ընթացքում լիովին հերքել է իր մեղսակցությունը ԶՀՀ մաքսանենգությանը: Իսկ Բաբայանի աջակցությունը վայելող ՕՐՕ նախընտրական դաշինքի ղեկավարները նախօրեին հայտարարել են, թե Արցախի պաշտպանության նախկին նախարարին հասցեագրված մեղադրանքն ամբողջովին սարքված է, և նա ենթարկվել է քաղաքական հետապնդման: Ինքը` Բաբայանը, սակայն, փաստաբանի ասելով, առայժմ հիմքեր չի տեսնում իր ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար համարելու համար:
Կառավարող ՀՀԿ-ն կոչ է արել չքաղաքականացնել Բաբայանի ձերբակալությունը: