Արմինֆո.ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության հարցում քաղաքական շահարկումներն անթույլատրելի են, դա բացառապես իրավապահ մարմինների գործն է: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ասելով, վարկանիշի բարձրացման համար ցանկացած իրավական գործընթաց քաղաքականացնելու փորձերը լավագույն ճանապարհը չէ:
Նշենք, որ մյուս քաղաքական ուժերն առայժմ ձեռնպահ են մնում Բաբայանի ձերբակալության վերաբերյալ մեկնաբանություններից, բացառությամբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի, որի համակարգողն է Բաբայանը: Դաշինքը Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական շարժառիթներ է տեսնում:
Հիշեցնենք, որ Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, Սամվել Բաբայնը և էլի երու քաղաքացի ձերբակալվել են «Իգլա» ԶՀՀ մաքսանենգության կասկածանքով: Աղբյուրի համաձայն, քննության շրջանակում տվյալներ են ստացվել այն մասին, որ ԶՀՀ ձեռք բերած և Հայաստան հասցրած աինձինք գործել են Սամվել Բաբայանի պատվերով և նրա հետ նախնական համաձայնությամբ:
Սա Սամվել Բաբայանի երկրորդ ձերբակալությունն է: Ավելի վաղ նա ձերբակալվել էր ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: