Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փոխել է կոալիցիա կազմելու իր ծրագրերը:
Եթե ավելի վաղ նա անհնար էր համարում համախմբումը հետընտրական կոալիցիայում, ապա նախօրեին լրագրողների հետ զրույցում չի բացառել նման հնարավորությունը: «Եթե քաղաքական ուժերից որևէ մեկը համաձայնի մեզ հետ իրագործել մեր նախընտրական ծրագրի 15 դրույթները, ապա մենք կհամախմբվենք նրա հետ կոալիցիայում, ինչու ոչ», - հայտարարել է Ծառուկյանը:
Նա նաև չի բացառել երկրի վարչապետի պաշտոնում իր առաջադրման հնարավորությունը` ընտրություններում իր գլխավորած դաշինքի հաջողության դեպքում:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ երկու անգամ կոալիցիա է կազմել կառավարող ՀՀԿ հետ, սակայն հետագայում այս կամ այն պատճառով դուրս է եկել կոալիցիայից` ընդունելով ընդդիմադիր կեցվածք: