Արմինֆո.Լոնդոնում ահաբեկչության հետևանքով տուժածների մեջ, տվյալ պահի դրությամբ, Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չկան: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Մարտի 22-ին Վեսթմինսթերյան կամրջի վրա անհայտ տղամարդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ (երեք մարդ զոհվել է) և բախվել խորհրդարանի դարպասին: Այնուհետև դանակահարել է ոստիկանին, որը մահացել է: Ոստիկանության աշխատակիցները գնդակահարել են հանցագործին: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, 40 մարդ տուժել է: Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական գրասենյակի ղեկավար Մարկ Ռոուլին չի բացառել Լոնդոնի գրոհի կապն իսլամական ահաբեկչության հետ: