Արմինֆո. Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին հրամանագիր է ստորագրել մարտի 23-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը Բելառուսում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2010 թվականին: Ինչպես ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել է, Խաչատրյանին այդ պաշտոնում փոխարինել է Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը: