Արմինֆո. ԶԼՄ-ների տվյալներով, ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով վերջին ժամանակներս համակարգում էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի գործունեությունը:
Լուրերի համաձայն՝ Բաբայանին մեղսագրվում է ապստամբական գործողությունների կազմակերպում: ԶԼՄ-ների համաձայն՝ Բաբայանը կասկածվում է նաև Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փորձի մեջ, որն այսօր կասեցվել է ՀՀ ԱԱԾ կողմից:
Նշենք, որ ԱԱԾ-ում տեղեկատվությունը ճշտել ԱրմԻնֆո-ին չի հաջողվել: ԱԱԾ մամուլի քրատուղար Սամսոն Գալստյանը խոստացել է բոլոր հարցերին պատասխանել մեկ ժամից:
Չեն պատասխանում նաև ՕՐՕ դաշինքի հեռախոսները: