Արմինֆո.Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը /EPDE/ ափսոսանք է հայտնում կազմակերպության առաքելությանը խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդներ գրանցելու ՀՀ իշխանությունների մերժման առնչությամբ:
Ինչպես ասվում է EPDE՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, Հայաստանի իշխանություններն ընտրություններում առաքելությանը գրանցելու իրենց մերժումը պաշտոնապես պատճառաբանել են արդեն գրանցված դիտորդների մեծ թվի առկայությամբ: Այնուամենայնիվ, հայտարարության հեղինակները գտնում են, որ իրենց առաքելությանը գրանցման հարցում մերժելը հակասում է Հայաստանի պարտավորություններին՝ որպես ԵԱՀԿ անդամ երկիր: «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հիմք է տալիս մեզ համարելու, որ իրենք շահագրգռվախ չեն ընտրություններում միջազգային անկախ դիտորդների ներկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Պլատֆորմը կոչ է անում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդին ուշադրություն դարձնել Հայաստանի իշխանությունների նման դիրքորոշմանը:
Նշենք, որ ԱՊՀ դիտորդական առաքելությանն իր մասնակցությունն է հաստատել 76 ներկայացուցիչ Ռուսատանից, Բելառուսից, Թուրքմենիայից, Ուզբեկստանից և Ղազախստանից: Ընդհանուր առմամբ առաքելությունում ընդգրկված կլինի 150-180 դիտորդ, որից 20-ը՝ երկարաժամկետ: Բացի այդ, փետրվարի 23-ից գործունեություն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը: Արդեն Հայաստան է ժամանել խմբի 14 փորձագետ և 28 դիտորդ: Ընտրությունների օրն առաքելություն իրականացնելու համար նրանց կմիանա ևս 250 դիտորդ: Սպասվում է նաև 3500 դիտորդի մասնակցություն «Քաղաքացի-դիտորդե նախաձեռնությունից: