Արմինֆո.Մոսկվան, իհարկե, պատրաստ է սերտ և փոխշահավետ համագործակցության ցանկացած ուժերի հետ, որոնք ի վիճակի են ստանալ Հայաստանի ընտրողների մեծամասնության ձայները և Հայաստանում ձևավորել աշխատունակ կոալիցիա: ԱրմԻնֆո գործակալությունը նման կարծիք է հայտնել ՌԱԱ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան ապրիլի 2-ին: Ընտրություններին կմասնակցեն ինը քաղաքական ուժեր`«Ծառուկյան», «Ելք», «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան», «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքները և «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «ՀՅԴ», Հանրապետական և Կոմունիստական կուսակցությունները:
«Իհարկե, բացառությամբ բացահայտ մարգինալ կուսակցությունների, որոնց մոտեցումները Հայաստանի և հայկական պետականության համար կենսական կարևոր նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ հեռու են համարժեք ընկալումից: Կուզենայի հավատալ, որ հայկական խորհրդարանի նոր կազմը, ուղղված լինելով գրագետ և համակարգված աշխատելուն, կհամապատասխանի ընտրողների մեծամասնության մենթալիտետին»,-նշել է նա:
Այս առումով փորձագետն ընդգծել է, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի արտահայտած վստահությունը, որ Հայաստանը զարգացման իր փուլը կանցնի հենց Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, շատերի կողմից ընկալվեց որպես ուղղակի քաղաքական աջակցություն Սերժ Սարգսյանին ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությանը:
Արեշևը գտնում է նաև, որ չնայած հանրային առումով որոշակի խլացվածությանը, արտաքին քաղաքական հարցերն ունեն ոչ պակաս, գուցե և առաջնահերթ նշանակություն: Եվ սահմանափակ ռեսուսներով ու ժողովրդավարական ներուժով փոքրիկ Հայաստանի համար, որը ներգրավված է ղարաբաղյան հակամարտությանը և գտնվում է կիսաշրջափակման վիճակում, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը դեռ երկար ժամանակ կունենանառաջնահերթ նշանակություն:
Փորձագետը նշել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների իրական վերսկսման պայմաններում Երևանը զգալիորեն ակտիվացրել է շփումներն իր հիմնական արտաքին քաղաքական և առևտրա-տնտեսական գործընկերների, հատկապես Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, նշել է նա, Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը վերջին մի քանի տարիներին արձանագրել է Հայաստանում ԵԱՏՄ հանրային աջակցության նվազեցման միտում: Ինչպես նաև այն անձանց թվի աճ, ովքեր եվրասիական ինտեգրացիոն միոթյանը վերաբերվում են բացասականորեն, կամ էլ անտարբեր են: