Արմինֆո. Միակ բանը, ինչով զբաղվում է վարչապետ Կարեն Կարապետյանը, կոստյումները փոխելը և թմբուկ նվագելն է, Մեծ Մանթաշ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով, վարչապետը խոստումներ է տալիս, որոնք մտադիր չէ կատարել: «Կգա ձեզ մոտ, կխոստանա, որ առաջիկա տարիներին 270 մլն դոլարի ներդրումներ են արվելու՝ չնշեկով ոչ ներդրողին, ոչ նախագծերը: Իր նշանակումից հետո նա միայն փոխում է կոստյումները և թմբուկ նվագում»,- հայտարարել է նա:
Ըստ որում, նա ավելացրել է, որ երկրում փոփոխությունների համար անհրաժեշտ է ծուղակը չընկնել և չհամագործակցել այն ուժերի հետ, որոնք, հնարավոր է, իշխանություններից ավելի վատն են: