Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լավ էլ լուծվում է:
«Ո՟վ է ասել, թե ղարաբաղյան հարցը չի լուծվում: Շատ էլ լավ լուծվում է: Պարզապես, ուղիղ բանակցությունները հենց դրա համար են, որպեսզի կաղմերը փորձեն դրանք դարձնել հնարավորինս շահավետ իրենց համար, և Հայաստանն է պայքարում դրա համար, և Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում: Բանակցությունների սկզբում այդ տարաձայնությունները հսկայական քանակի էին, իսկ այժմ դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի», - հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերից:
Անդրադառնալով այն դիտողությանը, որ հայկական կողմը պատրաստ է զիջումների, իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չէ, Տեր-Պետրոսյանը փաստել է, որ նման հայտարարություններն ուշադրությունը շեղում են խնդրի էությունից: «Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջման, ապա ընդհանրապես չէր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Երկու կողմերն էլ համաձայն են փորզիջման, սակայն փորձում են իրենց համար առավելագույն շահավետ պայմաններ կորզել: Դա բնական գործընթաց է: Այդպես է եղել բոլոր առումներով, և փուլայինի, և փաթեթայինի քննարկման ժամանակ: Վեջ ի վերջո, գալիս է մի պահ, երբ կողմերն ասում են կամ այո, կամ ոչ», - ամփոփել է Հայաստանի առաջին նախագահը: