Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 20 Մարտի 2017 20:56
Մարիաննա Մկրտչյան

Երևանում ավարտվել է հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակի երթը

Երևանում ավարտվել է հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակի երթը

Արմինֆո.Երևանում ավարտվել է հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակի երթը:

 

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը դեպքի վայրից, ցուցարարները վաղը, մարտի 21-ին, ժամը 15:00-ին կրկին կհավաքվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրի մոտ, որտեղից երթը կընթանա դեպի Շահումյանի գերեզմանատան «Սան Լազար» դահլիճ, որտեղ ժամը 18.00-ին կսկսվի հոգեհանգիստը: Բողոքի ակցիայի համակարգողները հայտարարել են, որ վաղը, ոչ մի գործողություն մտադիր չեն ձեռնարկել, բայց հուղարկավորությունից հետո կսկսվեն նստացույցերն Ազատության հրապարակում:

 

Նշենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 18.00-ին, Շահումյանի գերեզմանատան մոտ գտնվող «Սան Լազար» հանդիսությունների սրահում: Հուղարկավորությունը նախատեսված է մարտի 22-ին, ժամը 14.00-ին Շահումյանի գերեզմանատանը:

 

Մինչդեռ, քաղաքացիական ակտիվիստների մի խումբ կառավարությունից պահանջում է, որպեսզի թաղեն Սարգսյանին Եռաբլուրում: Վերջին օրերին ակտիվիստները ՀՀ կառավարության շենքի մոտ այդ պահանջով իրականացվում են երթեր և ակցիաներ, բայց կառավարությունը չզիջեց ակտիվիստներին, իսկ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանը նշել է, որ Եռաբլուրը, զինվորական գերեզմանատուն է, և տեղին չէ այն քաղաքականացնել:

 

Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:  

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց:

 

Նշենք, որ Արթուր Սարգսյանի հիշատակի ակցիաները տեղի են ունենում ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մյուս քաղաքներում, ինչպես նաև ողջ աշխարհում,  նրա մահվան օրից, մարտի 17-ից ի վեր: Ակցիայի մասնակիցները պահանջում են Արթուր Սարգսյանին թաղել Եռաբլուրում և պատասխանատվության ենթարկել նրա մահվան մեջ բոլոր մեղավորներին:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4361

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի