Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 20 Մարտի 2017 17:55
Նանա Մարտիրոսյան

Արարատ Զուրաբյան. ՀՀԿ-ն քաղաքական մոնստր է

Արարատ Զուրաբյան. ՀՀԿ-ն քաղաքական մոնստր է

Արմինֆո. Արդար ընտրությունների անցկացման դեպքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը կստանա ձայների առնվազն 25%, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ առաջնորդ և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

 

Նա գտնում է, որ նախընտրական արշավին մասնակցող 3-4 քաղաքական ուժ խորհրդարան չի անցնի, իսկ «Ծառուկյան» դաշինքը մեծամասնություն կկազմի: «Մեր մրցակիցը ՀՀԿ-ն է, որն օգտագործում է բոլոր հնարավորություններն իշխանություն ստանալու համար: Իսկ մենք պետք է առավելագույն ջանք գործադրենք՝ հաղթելու քաղաքական մոնստրին, ինչպիսին կառավարող կուսակցությունն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ ավելացնելով, որ իր ներկայացրած քաղաքական ուժը պատրաստ է հաղթել ընտրություններում:

Զուրաբյանը հավատում է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր հայացքներին, սակայն, եթե գիտակցի, որ հիշյալ քաղաքական ուժը նահանջում է հայտարարված ուղեգծից, պատրաստ է վայր դնել մանդատը:

 

Նշենք, որ հունվարի 17-ին տարածած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:  Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԱրմԻնֆո-ի` նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքականություն վերադառնալու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ մեկ դաշինքում համախմբելու շուրջ: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2957

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի