Արմինֆո. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից երկրի վարչապետի թեկանծու Հրանտ Բագրատյանը զգուշացրել է Հանրապետական կուսակցոթյանը, որ եթե իր կողմից ներկայացված քաղաքական ուժի դեմ կիրառվի զենք, ապա իրենք էլ կանեն նույնը: Այս մասին նա հայտարարել է այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Բագրատյանը նշել է, որ իշխող կուսակցությունը ինչպես նաև իրեն ընդդիմություն համարող մեկ այլ քաղաքական ուժ, 4-րդ ընտրատարածքում, որտեղ նա առաջադրել է իր թեկնածությունը վարկանիշային համակարգով, զանգվածաբար կաշառք են բաժանում: Նա նաև հայտարարել է, որ ինքը մտադիր չէ դիմել իրավապահ մարմիններին, քանի որ չի վստահում նրանց աշխատանքին: Նա նաև նշել է, որ ընտրական իրավախախտումներին նպաստում են քրեական հեղինակությունները: Իսկ հարցին, թե ինչպես է պատրաստվում պայքարել դրանց դեմ, Բագրատյանը հայտարարել է - ուժով: «Եթե նրանք դիմեն զենքի, ապա մենք էլ կանենք նույնը», - ասել է թեկնածուն:
Քաղաքագետը նաև նշել է, որ «Ազատ դեմոկրատներ» դաշինքը հետընտրական ժամանակահատվածում պատրաստ է համագործակցե նմախընտրական քարոզարշավին ներգրավված բոլոր քաղաքական ուժերի հետ, բացառությամբ ՀՀԿ-ի: Իսկ հարցին, թե արդյոք դաշինքը պատրաստ է համագործակցել մի ուժի հետ, որը, նրա հավաստմամբ, կաշառքներ է բաժանում, Բագրատյանը հայտարարել է, որ համագործակցությունը հնարավոր է լիբերալ ուժերի հետ, որոնք, ըստ նրա, չեն դիմում նման մեխանիզմների: Նա նաև նշել է, որ ընդդիմադիր ուժերի մի մասը նախընտրական քարոզարշավի ընթացքում դիմում է մանիպուլյացիայի ու կեղծիքի, խոստանալով այնպիսի տնտեսական բարեփոխումներ, որոնք անիրատեսական են: «Նրանք հայտարարում են, թե ինչպես պետք է բաժանել տորթը, այսինքնէ բյուջեն, բայց ոչ ոք դրա ձևավորման, հնարավորությունների մասին», - եզրափակել է նա: