Արմինֆո. Սերժ Սարգսյանին ձեռնտու է քաղաքականություն Ծառուկյանի վերադառնալը, ում առնչությամբ նա իր ծրագրերն ունի, facebook-ի իր էջում գրել է «Ելք» ընդդիմադիր դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, Սարգսյանը կանխամտածված է թույլատրել Ծառուկանին վերադառնալ քաղաքականություն, որպեսզի խորհրդարանական ընտրություններում նա որքան հնարավոր է շատ ձայն խլի ընդդիմությունից: «Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանն ունի Ծառուկյանի վրա ներգործության լծակներ»,- նշել է Փաշինյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ընտրություններում հաջողության դեպքում Ծառուկանը կամ կոալիցիա կկազմի ՀՀԿ հետ, կամ կդառնա իշխանությունների կողմից վերահսկվող ընդդիմությունը:
Նշենք, որ Ծառուկյանն օրերս հայտարարել էր, որ մտադիր չէ կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ: