Արմինֆո. Հայաստանը 121 -րդ դիրքն է զբաղեցրել «World Happiness Report 2016» զեկույցում:
2012 թվականից ի վեր երջանիկ երկրների վարկանշային աղյուսակը կազմում է Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտը: Հարցմանը մասնակցել է 155 երկիր:
Այսպես, երջանիկ երկրների տասնյակում են Դանիան (դասակարգման առաջատարը
2015 թ.), Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան: Փորձագետները այդ թվում չեն ներառել ԱՄՆ-ն` 14, Գերմանիան` 16, Մեծ Բրիտանիան` 19, Ֆրանսիան` 31, Սաուդյան Արաբիան` 37: Գիտնականներն ամենադժբախտ երկրներ են համարել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը` 155-րդ տեղ, Բուրունդին` 154-րդ տեղ, Տանզանիան` 153-րդ, Սիրիան` 152-րդ տեղ, Ռուանդան 151-րդ տեղ և Տոգոն 150-րդ տեղ:
Հարեւան Ադրբեջանը զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը, Վրաստանն զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը, Իրանը` 108-րդ տեղը, Ռուսաստանը զբաղեցրել 49-րդ տեղը:
Զեկույցը կազմվել է ՄԱԿ պատվերով: Նման հետազոտությունների օգնությամբ միջազգային կազմակերպություններում հույս ունենք միջոցներ մշակել` բարելավելու աշխարհի տարբեր երկրների բնակչության կյանքի մակարդակը և որակը:
World Happiness Report վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում վեց գործոն. ՀՆԱ` մեկ շնչի հաշվով, կյանքի ակնկալվող տևողությունը, սոցիալական աջակցությունը բարդ իրավիճակներում, կառավարության նկատմամբ վստահությունը, մարդկանց կողմից որոշումների կայացման ազատության գնահատումը, ինչպես նաև առատաձեռնությունը (գնահատվում է բարեգործության նպատակով նվիրատվությունների չափի տեսանկյունից):