Արմինֆո.ՆԱՏՕ-ի հետ Երևանի համագործակցությունը նյարդային հարցեր է հարուցում Մոսկվայի մոտ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
«Բանն այն է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանում խիստ բացասական ընկալվել: Եվ ոչինչ դրա հետ անել հնարավոր չէ՝ հաշվի առնելով տասնամյակներ ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության դիմակայությունը: Այնպես ստացվեց, որ սառը պատերազմն ավարտվեց Խորհրդային Միության փլուզմամբ, ինչը չենք կարող ասել ՆԱՏՕ-ի մասին»,- նշել է նա:
Ըստ որում, ըստ վերլուծաբանի, ՆԱՏՕ-ի գոյության իմաստը, չնայած բոլոր գեղեցիկ խոսքերին և 90-ականներ հռետորաբանությանը, եղել և մնում է Ռուսաստանին զսպելու մեջ, և որևէ նոր գլոբալ խնդիր Դաշինքը չունի:
Վերոհիշյալ իրողությունների պատճառով էլ Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, ըստ նրա, բավական նյարդային են վերաբերում: Եվ Մոսկվայի մոտ հարցեր են առաջանում իր ցանկացած գործընկերոջ նկատմամբ, որը հարաբերություններ է հաստատում ՆԱՏՕ-ի հետ:
«Սակայն, կարծում եմ, մենք պետք է ավելի հանգիստ վերաբերվենք նման հարաբերություններին՝ ամենից առաջ այն պատճառով, որը խոսքը չի վերաբերում Դաշինքին այդ երկրների անդամակցությանը: Միաժամանակ, կարծում եմ, Հայաստանն ևս պետք է հասկանա, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար, ցավոք, բավական ցավոտ թեմա է»,- ամոփոփել է վերլուծաբանը: