Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 20 Մարտի 2017 13:50

Մարիաննա Մկրտչյան

Բոլորը գնում են Արցախ. Ստեփանակերտում են բելգիացի խորհրդարանականներ, օտարերկրյա լրագրողներ ու բլոգերներ

Բոլորը գնում են Արցախ. Ստեփանակերտում են բելգիացի խորհրդարանականներ, օտարերկրյա լրագրողներ ու բլոգերներ

Արմինֆո.Բելգիայի խորհրդարանականների պատվիրակությունն Ստեփանակերտում է: «Բելգիայի Վալոնիա-Բրյուսել Դաշնության խորհրդարանի պատգամավորներ Էմանուել Դը Բոկը և Անդրե Դյու Բյուսը, Բրյուսել-Մայրաքաղաքի շրջանային խորհրդի անդամ Պիեր Կոմպանին, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձմախմբի անդամ Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ արդեն հանդիպումներ են ունեցել Արցախի Ազգային Ժողովի նախագահ  Աշոտ Ղուլյանի և Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Սպասվում է հանդիպում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանը:

 

«Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպել են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցում է շուրջ 30 բլոգեր աշխարհի 11

երկրից:  Ֆորումի գլխավոր թեման է «Հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների

ապահովումը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախ է ժամանեկ ռուսաստանցի հայտնի լրագրողների և բլոգերների մի խումբ` ի նշան բողոքի ընդդեմ Բաքվի քաղաքականության:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3925

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի