Արմինֆո. Արթուր Սարգսյանի («Հաց բերող») հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ կառավարությունից պահանջել էին Արթուր Սարգսյանին հողարկավորել «Եռաբլուր» պանթեոնում: Վերջին օրերին ակտիվիստները դեպի կառավարության շենք երթեր են անցկացրել այդ պահանջով: Երթերի մասնակիցների և իրավապահների միջև եղել են բախումներ: Այդուհանդերձ, կառավարությունը չի բավարարել ակտիվիստների պահանջը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե «Եռաբլուր» պանթեոնը զինվորական գերեզմանոց է, և տեղին չէ այն քաղաքականացնել: