Արմինֆո.Հայաստանի կառավարությունը լավ թափ է հավաքել, և եթե խոչընդոտներ չլինեն, ամեն ինչ կշարունակվի նույն հունով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` Լոռու մարզի ընտրողների հետ հանդիպմանը:
Նրա ասելով, եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հաջողություն արձանագրի, ապա կառավարության շարքերում ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի: «Այժմ կառավարության կազմում կան հայրենասերներ, որոնք «թեմայի մեջ են», ձեռքները պահում են զարկերակի վրա: Եվ եթե մեզ չկանգնեցնեն, ապա ամեն ինչ կշարունակվի նույն հունով: Ապրիլի 2-ից հետո արմատական փոփոխություն չի լինի, մեր թիմը նպատակ ունի ծառայել հայրենիքին և իր աշխատանքի մշտական առաջընթացին», - հայտարարել է վարչապետը: Կարապետյանը նաև ներկայացրել է Լոռու մարզի զարգացման ծրագիրը, հայտարարելով, որ 2017 թվականին նախատեսվում է 151 մլն դոլարի 45 ծրագիր իրագործել, ինչի արդյունքում կստեղծվի 2500 նոր աշխատատեղ: «Մենք մտադիր ենք Լոռու մարզում ծրագրեր իրագործել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում», - պարզաբանել է Կարեն Կարապետյանը: