Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 20 Մարտի 2017 12:28

Տաթևիկ Շահունյան

«Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ

«Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ

Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ:

 

Դաշինքին սատարելու համար Հայաստան են ժամանել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը: Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն իր խոսքում նշել է, որ իրենց ընտանիքի համար մեծ պատիվ է Բարգավաճ Հայաստան կուսակցության նման անդամ ունենալը: 

 

«Շատ հպարտ ենք, որ այսպիսի ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք ձեզ օգնելու, մեր օժանադակությունն ու բարեկամությունը ձեզ հայտնելու համար, այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական քաղաքական ընտանիք ենք», - նշել է Յան Զահրադիլը: 
 

Համաժողովի մասնակիցները նշել են, որ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են Ծառուկյան դաշինքի նախընտրական ծրագիրը և այնտեղ ներառված 15 առաջնահերթ քայլերը վերաբերում են ամբողջ ժողովրդին և իրագործվելու դեպքում լուրջ բարեփոխումների կհանգեցնեն:

 

Հավելենք, որ եվրոպացի հյուրերը մտադիր են այցելել հայ-թուրքական սահման` տեղում ծանոթանալու դրա ապաշրջափակման հնարավորություններին:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6588

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի