Արմինֆո.Հայաստանի քննչական կոմիտեում նախաքննություն է ընթանում Արարատի մարզի Դեղձոտ գյուղում դանակահարության առնչությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մարտի 16-ին ՔԿ-ում Դեղձուտի գյուղացիներից հաղորդում էր ստացվել դանակահարության մասին: Մամուլի քարտուղարի հավաստմամբ, միջադեպի հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է մեկնել քննչական խումբ: Անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մասնակիցները, կասկածյալը ձերբակալվել է, և քննչական միջոցառումներ են անցկացվում միջադեպի շարժառիթները պարզելու համար: Սոնա Տռուզյանը նաև հորդորել է տեղի ունեցած միջադեպը չկապել նախընտրական պարզաբանումնեի հետ: Նրա հավաստմամբ, քննությունը տեղեկատվություն չունի այն մաիսն, թե միջադեպն առնչվում է նախընտրական քարոզարշավին:
Մինչդեռ, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Դեղձուտում միջադեպի ընթացքում տուժած Հովիկ Նազարպուրը ՀՅԴ թեկնածուի քրոջ որդին է, ով համագյուղացի Սմբատին կշտամբել է ԿԿՀ-ից պատգամավորության թեկնածու Ալիկ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա լինելու համար, հայտարարելով, որ իրենց գյուղի թեկնածուն ՀՅԴ ներկայցուցիչ է: Դրանից հետո վիճաբնություն է սկսվել, որը վերաճել է ծեծկռտոցի, և Նազարպուրին դանակահարել են:
Նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում ՀՀԿ և նրա թեկնածուների հատկապես ագրեսիվ տրամադրվածությամբ, չնայած երկրի բարձրագույն ղեկավարության հավաստիացումներին, որ ընտրական գործընթացը պետք է լինի բյուրեղյա մաքրության և ժողովրդավարական: Օրերս ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի կողմնակիցները փորձել էին հաշվեհարդար տեսնել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Չերի» ռեստորանի սեփականատեր պատգամավոր Վահան Կարապետյանի նկատմամբ: Եվս երկու միջադեպ էր տեղի ունեցեծ Ջրառատ գյուղում` ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ կողմնակիցների միջև, ինչի արդյունքում կան վիրավորներ: Ավելի վաղ Արագածոտնի մարզում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծել էր ՀՅԴ կողմնակցին: