Արմինֆո.Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է Ադրբեջանի դրոշը ծածանել Ստեփանակերտում և Շուշիում:
«Հայերը պետք է ճիշտ հետևություն անեն: Հայերը պետք է իմանան, որ մենք երբեք չենք հաշտվի առկա իրավիճակի հետ: Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը` ցանկացած գնով: Դրա համար մենք վարում ենք հաջող քաղաքականություն: Ամեն օր, ամեն տարի մենք մոտենում ենք այդ օրվան: Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշաում և Խանքենդում (Շուշի և Ստեփանակերտ – խմբ.)», - ասել է Ալիևը` Նովրուզի առթիվ համաժողովրդական զվարճության ժամանակ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ անկախության 25-ամյա շրջանը ցույց է տվել, որ հաջողության կարող են հասնել միայն ազգային արմատների վրա կառուցված պետությունները: