Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Շաբաթ, 18 Մարտի 2017 14:17

Մարիաննա Մկրտչյան

«Ելք». Արթուր Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգի զոհն է

«Ելք». Արթուր Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգի զոհն է

Արմինֆո. «Հաց բերող» Արթուր Սարգսյանը Հայաստանի քաղաքական համակարգի զոհն է, այն համակարգի, որում մարդկային կյանքը ոչինչ է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

 

«Մեզ համար կարևոր է, որպեսզի բոլորն իմանան ճշմարտությունը կատարվածի և այն մասին, թե արդյոք կար Արթուր Սարգսյանի կյանքը փրկելու հնարավորություն: Մենք համոզված ենք, որ Արթուր Սարգսյանի հացադուլը լուրջ կործանարար ներգործություն է ունեցել նրա առողջական վիճակի վրա և հանգեցրել է այդ ողբերգությանը: Մենք փետրվարի 13-ին եղել ենք Հայաստանի գլխավոր դատախազի մոտ և նրան տեղեկացրել ենք, որ Սարգսյանի առողջական վիճակի համար ողջ պատասխանատությունն ընկնում է գործող իշխանության վրա, ինչին ի պատասխան,  նա մեզ խոստացել էր խստացնել բժշկական հսկողությունը նրա նկատմամբ, սակայն դա էլ չէր արվել», - ասել է ընդդիմադիր պատգամավորը: Եվ այդ համատեքստում հավելել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողությունները վկայում են հիվանդ մարդու նկատմամբ միտումնավոր խոշտանգումներ իրականցնելու մասին:

 

Մարուքյանը հիշեցրել է, որ երբ ինքը խորհրդարանում ստորագրահավաք էր իրականացնում Արթուր Սարգսյանին ազատ արձակելու վերաբերյալ գլխավոր դատախազին հասցեագրված նամակի ներքո, ստորագրել է ընդամենը 26 պատգամավոր, սակայն նրանց թվում չի եղել կառավարող ՀՀԿ ոչ մի ներկայացուցիչ: «Այդ գործողությունները վկայում են, որ Հայաստանի իշխանությունը համարժեք չէ և ի զորու չէ ժամանակին արձագանքել իարվիճակին», - ասել է Մարուքյանը:

 

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ընդգծել է, որ պետք է անցկացվի Արթուր Սարգսյանի մահվան բոլոր պատճառների մանրակրկիտ քննություն, այդ թվում` Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշման վրա Բաղրամյան-26-ի ներգործության մակարդակը:

 

«Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Սարգսյանը կալանքից ազատ էր արձակվել առողջությանն առնչվող լուրջ խնդիրների առկայության պատճառով: Բժիշկների եզրակացության մեջ նշված էր, որ Սարգսյանի հետագա պահումը կալանքի պայմաններում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, ընդհուպ` մահվան: Սակայն մեկ ամիս անց Սարգսյանն ինչ-որ հրաշքով ապաքինվել է անբուժելի հիվանդությունից և կրկին կալանավորվել: Սարգսյանի կալանավորման առաջին իսկ օրերից մենք հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել ենք նրա անհապաղ ազատ արձակման համար: Սակայն գլխավոր դատախազությունում Սարգսյանի ազատ արձակման վերաբերյալ խնդրագրի քննարկման ձգձգումը  վկայում է այն մասին, որ գլխավոր դատախազը գործել է Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով», - ասել է Փոշինյանը:

 

Ընդ որում պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունների այդ գործողությունները նպատակաուղղված են հասարակության շրջանում անհուսալիության մթնոլորտի խորացմանը:

 

Փաշինյանը նաև ընդգծել է, որ «Ելք» դաշինքը կշարունակի նախընտրական քարոզարշավը և, ի հիշատակ Արթուր Սարգսյանի և նրա մարդկային հատկանիշների, մեծ եռանդով կձգտի  հասնել առաջադրված նպատակների իրագործման` երկրում արմատական փոփոխություններ իրիականացնելու նպատակով:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3980

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի