Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 17 Մարտի 2017 20:08

Տաթևիկ Շահունյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մտահոգված է վերջին քաղաքական «ռազբորկաների» առնչությամբ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը մտահոգված է վերջին քաղաքական «ռազբորկաների» առնչությամբ

Արմինֆո.Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իրենց մտահոգույթունն է հայտնել վերջին նախընտրական քարոզաշավի ընթացքում տեղի ունեցած քաղաքական «ռազբորկաների» առնչությամբ:

 

Դաշինքի հայտարարության մեջ նշված է, որ մամուլը բազմաթիվ տեղեկություններ է հաղորդում այն մասին, որ նախընտրական քարոզարշավը ուղեկցվում է բռնարարքներով։ Մասնավորապես, վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել,  օգտագործվել է սառը զենք, հնչել են կրակոցներ: Արդյունքում՝ չորս վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Ընդդիմախոսների  ծեծը կազմակերպելու գործում հայտնի և դրանից հետո անպատիժ մնացած փոխոստիկանապետ Լյվա Երանոսյանի և իր եղբոր՝ ոստիկանության բարձրաստիճան սպա Լեռնիկ Երանոսյանի հասցեին հնչող և տեսանյութերով հիմնավորվող մեղադրանքները կրկին ապացուցում են, որ անպատիժ հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ:

 

Մի այլ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ համայնքում, որտեղ ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ։

 

«Կոնգրես-ՀԺԿ դաշինքը անհանգստացած է քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող այսօրինակ դեպքերով, ինչը արդյունք է իրավապահ մարմինների՝ իրավիճակին ոչ համարժեք արձագանքի: Կոչ ենք անում ՀՀ պատկան մարմիններին՝ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել հետաքննություն և պատժել մեղավորներին: Այսօրինակ միջադեպերի հնարավոր արագ բացահայտումը անհրաժեշտէ՝ ապահովելու համար նախընտրական քարոզարշավի օրինականությունը և բոլոր մասնակիցների միջև հավասարությունը»,-ասված է դաշինքի հայտարարության մեջ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2577

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի